1958 թվական. անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» արդեն երրորդ տարին անընդմեջ պայքարում էր Անգլիայում առաջինը լինելու համար: Թիմը ընդամենը 3 միավորով էր հետ մնում առաջին հորիզոնականը զբաղեցնող «Վուլվերհեմփտոնից», բայց դեռ հանդիպում ուներ անցկացնելու նրանց հետ «Օլդ Տրաֆֆորդում»: «Մանչեստր Յունայթեդը» նաեւ դուրս էր եկել Եվրոպայի Չեմպիոնների առաջնության կիսաեզրափակիչ:
1958 թվական, փետրվարի 6. այս օրը մանչեստրյան թիմը շատ բարձր տրամադրությամբ վերադառնում էր տուն, սակայն մի վայրկյանում փշրվեցին Բասբիի տղաների երազանքներն ու պատկերացնումները. նրանցից շատերը չկարողացան վերադառնալ տուն…
1958թ. փետրվարի 6-ին Մյունեխնի օդանավակայանում վթարի ենթարկվեց «Մանչեսթեր Յունայթեդի» ինքնաթիռը: Airspeed AS.57 Ambassador ինքնաթիռը, որը պատկանում էր Բրիտանական ավիաուղիներին, կատարում էր Բելգրադ – Մյունխեն – Մանչեսթեր թռիչքը:
Ինքնաթիռը վայրէջք էր կատարել Մյունխենում, որտեղ պետք է վառելիք լիցքավորեր եւ շարունակեր թռիչքը դեպի Մանչեսթեր: Օդաչուն ինքաթիռը վերեւ բարձրացնելու երկու անհաջող փորձերից հետո հայտնեց անձնակազմին, որ ինքնաթիռի հետ կապված խնդիրներ կան, սակայն թիմի ղեկավարի պատճառով օդաչուն կատարեց երրորդ փորձը: Ինքաթիռի խնդրի եւ թաց ձյան պատճառով այն չհավաքեց բավարար արագություն , որն էլ դարձավ սարսափելի վթարի պատճառը:
Վթարի հետեւանքով զոհվեցին 23 մարդ, իսկ 19 հոգի ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ:
Արդեն 61 տարի է անցել Մյունխենյան ողբերգությունից, բայց ոչ ոք չի կարողանում մոռանալ «Բասբիի մանուկներին», նրանց չեմպիոնական երազանքները, ոչ ոք չի կարողանում մոռանալ լեգենդար «Մանչեստեր Յունայթեդի» մեծ ողբերգությունը: Զոհվածներից 8-ը թիմի ֆուտբոլիստեր էին, իսկ 3-ը` աշխատակիցներ:
Հարի Գրեգ` մանչեստրյան թիմի դարպասապահ եւ այդ դաժան օրվա իսկական հերոս: Նա այրվող ինքաթիռից կարողացավ դուրս բերել մեկ երեխայի, ինչպես նաեւ Մեթ Բասբիին ու Բոբի Չարլթոնին:
Այդ սարսափելի օրվանից տարիներ անց «Յունայթեդը» սկսեց վերելք ապրել Գրեգի, Չարլթոնի, Բաասբիի եւ նրա օգնական Ջեյմի Մերֆիի շնորհիվ:
«Մանչեստեր Յունայթեդը»` Սըր Բասբիի գլխավորությամբ, 1968-ին նվաճեց Եվրոպայի Չեմպիոնների գավաթը: Լեգենդար թիմից կային երկուսը` Բոբի Չարլտոնը եւ Ֆոուլքսը:
61 տարի անց ողջ աշխարհը սգում է «Մյունխենյան ողբերգությունը»…
Էդմոն Մարտիրոսյան