ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել Երևանում: Վերջին շրջանում բանկոմատների և բանկերի, վարկային կազմակերպությունների նկատմամբ ավազակային հարձակումները մեծ տարածում են գտել: Եվ ահա այս անգամ թիրախում հայտնվել են TelCell սարքերը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևանի Կենտրոնում` Մաշտոցի պողոտայում, սարքը վնասվել է, գողություն է կատարվել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին, որ անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի 5 հասցեում TelCell սարքից գողություն է կատարվել: Նախապատրաստվել են նյութեր: