Կադաստրի բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ մեղադրանքի հիմքում ընկած է այն, որ պաշտոնյան դատարանի որոշում չի կատարել, ինչով խախտել է մարդու իրավունքներ:

Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից` նշելով, որ այլ մանրամասներ կներկայացնեն ավելի ուշ:




Լրահոս