Փետրվարի 7-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության Վանաձորի անտառպետության անտառապահից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իր կողմից սպասարկվող տարածքում շրջայց կատարելիս նկատել է 2 տղամարդու, որոնք Վանաձորի անտառպետության թիվ 3 պահաբաժնում ապօրինի ծառեր էին հատում: Նրանք իրեն տեսնելով՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով հեռացել են:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 19.20-ին, Լեռնապատ գյուղից բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Ալբերտ Պ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Լեռնապատ գյուղին հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է բոխի տեսակի 2 կանգուն ծառ, բացի այդ՝ հունվարի սկզբներին և վերջերին բենզասղոցով նույն տեղանքից հատել է ամեն անգամ 2-3 կաղնի տեսակի կանգուն ծառեր և իր «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է տուն և օգտագործել որպես վառելափայտ:
Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Վահե Պ.-ն, որը բացատրություն է տվել, որ փետրվարի 7-ին, ժամը 12.00-ի սահմաններում, օգնել է Ալբերտ Պ.-ին կատարել վերը նշված ծառահատումը:
Բենզասղոցը վերցվել է:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է քննություն: