Վեոլիա Ջուրը հրավիրում է համապատասխան և իրավասու կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն հրավիրում է համապատասխան և իրավասու կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկ՝ ներառյալ հարկերը, ստորև նշված ապրանքների մատակարարման՝ մեկ կամ մի քանի ստորև բերված լոտերի համար՝

լոտ 1 – Համակարգիչների մատակարարում

լոտ 2 – Տպիչների մատակարարում

լոտ 3 – Սերվերների մատակարարում

լոտ 4 – Windows 10 Pro 64 bit Volume License (VL)

Պահանջներ`

1. Գնային առաջարկի հետ մեկտեղ պետք է ներկայացնել տեղեկատվություն նախկինում կատարված նմանատիպ նվազագույնը մեկ պայմանագրի վերաբերյալ,

2. Ապրանքները պետք է լինեն նոր և չօգտագործված, մատակարարը պետք է տրամադրի ձեռնարկ/կատալոգ, որում նկարագրված լինի հստակ և հակիրճ ցուցումներ սարքավորման համար պահանջվող ճշգրիտ շահագործման և տեխնիկական սպասարկման ընթացակարգերի վերաբերյալ,

3. Գնային առաջարկները պետք է ներկայացվեն ըստ լոտերի՝ ներառված բոլոր տողերի համար,

4. Գնային առաջարկների գնահատումը կիրականացվի առանց ԱԱՀ-ի մասնաբաժնի,

5. Առաջարկված ապրանքները պետք է ապահովագրված լինեն արտադրողի երաշխիքով՝ նվազագույնը 12 ամիս ժամկետով, ապրանքների ստացման օրվանից,

6. Պայմանագիրը կշնորհվի ամենացածր գնահատված գինը առաջարկող և պահանջված տեխնիկական ու ֆինանսական ցուցանիշներին համապատասխանող ընկերությանը/ներին։

7. Սույն գնմանը մասնակցելու իրավունք չունեն անձինք.

1) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ,

2) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով,

3) որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է,

4) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

Հետաքրքրվող հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ Վեոլիա Ջուր ՓԲԸ-ից աշխատանքային օրերին ժամը 09.00-13.00 և 14.00-18.00:

Գնային առաջարկները պետք է ներկայացվեն ստորագրված, կնքված և փակ ծրարով, կամ էլեկտրոնային եղանակով՝ ոչ ուշ, քան 2019 թ. փետրվարի 18-ը, ժամը 15:00-ն ստորև նշված հասցեում՝

ՀՀ, ք. Երևան, 0014, Ադոնց 6/1, Վեոլիա Ջուր ՓԲԸ, 9-րդ հարկ, Գնումների վարչություն: Հեռ.` (374 11) 54-26-95 (442), էլ-փոստ` [email protected]:




Լրահոս