Փետրվարի 12-ին, ժամը 17:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 12 շենքի մուտքի ծածկի վրա (2-րդ հարկի մակարդակում) քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի բնակարաններից մեկի բնակիչ Է. Խ.-ն (ծնված 1952 թ.) ցած է ընկել շենքի 8-րդ հարկից և մահացել:
Փրկարարները Է. Խ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենային: