ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արծվիկ Մինասյանը Արայիկ Հարությունյանին բանավեճի է կանչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է ՀՅԴ-ն շատ կոշտ քննադատության ենթարկեց կառավարության ծրագիրը։ Այս կուսակցության հայտարարության մեջ նշված է, թե կառավարության ծրագրում բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման եւ Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:

Միայն թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բավական կոշտ հակադարձեց ՀՅԴ-ին. ««Դաշնակցությունը» թող հիշի, թե իր ներկայացուցիչը քանի տարի է ղեկավարել այդ ոլորտը, եւ ինչպիսի քարուքանդ վիճակ է: Ես նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի»,- ասել էր նախարարը։

Այսօր ՀՅԴ ասուլիսի ժամանակ Արծվիկ Մինասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, անդրադարձավ նախարարի հայտարարությանը։ Մինասյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը թող մի բան անի կրթության ոլորտում, հետո նոր խոսի հների նասին։ Մինասյանը բանավեճի հրավիրեց Արայիկ Հարությունյանին։

Մանրամասները ArmLur.am տեսանյութում:




Լրահոս