Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին Կառավարության ծրագրի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում: Մասնավորապես այսօր դատական համակարգը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ հավաքվելու է` քննարկում իրականացնելու:

Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց որոշում , որի արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվեցին: Ասել է, թե Արայիմ Մելքումյանին զրկեցին դատավոր լինելուց : Իսկ ինչ էր արել դատավորը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն նա ՀՀ վերաքննիչ դատարանում բեկանված որոշմանը տվել է կատարողական թերթիկ ինչը կոպիտ խախտում է:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում




Լրահոս