Կայացավ Իտալիայի առաջնության 24-րդ տուրի «Ատալանտա»-«Միլան» հանդիպումը: Խաղն ավարտվեց հյուրերի կամային հաղթանակով` 1-3:
Տանտերերից հաշիվը բացեց Ֆրոյլերը, իսկ միլանյան թիմից երկու անգամ աչքի ընկավ Կշիշտոֆ Պյոնտեկը, մեկ անգամ էլ Հական Չալխանողլուն:
Այսպիսով «Միլանը» վաստակեց 42 միավոր եւ ամրապնդվեց 4-րդ տեղում ` առաջ անցնելով հենց «Ատալանտայից», ով իր ակտիվում ունի 38 միավոր: