Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև մեր ազատ ոճային ըմբիշները։
Մրցաշարին, Հայաստանից բացի, մասակցել են Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։
Ըստ Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական կայքի` ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը, Նարեկ Սիրունյանը և Մարզպետ Գալստյանը:
Մեդալներ են նվաճել նաև Կարեն Զուրաբյանը, Գոռ Գրիգորյանը, Վարդգես Կարապետյանը, Անդրանիկ Գաբրիելյանը և Հովհաննես Մաղաքյանը: