Փետրվարի 17-ին կայացել են Իջեւան համայնքի ավագանու հերթական ընտրությունները: Ավագանու 15 տեղին հավակնում էր 33թեկնածու, որոնցից մեկը հետո ինքնաբացարկ էր հայտնել: Չնայած ավագանու թեկնածուների մեծ թվին` քվեարկությանը ընտրողների մասնակցության տոկոսը բարձր չէր՝ ցուցակային ընտրողների գրեթե 56 տոկոսը:
Նորընտիր ավագանու անդամներից 4-ը ավագանու նախորդ կազմում են եղել: Իջեւանի ավագանու անդամները երիտասարդներ են:
Ավագանու նորընտիր կազմում միակ ոչ երիտասարդ տարիքի անձը 1958թ. ծնված Սամվել Չիբուխչյանն է: Նա Իջեւանու ավագանու նախորդ կազմում էլ ընդգրկված էր: Իջեւանի ավագանու 32 թեկնածուներից միակ կին թեկնածուն՝ Տաթեւիկ Մինասյանը, բոլոր թեկնածուներից ամենաքիչ քվե է ստացել՝ 37 ձայն, իսկ ավագանու անցողիկ շեմը 265 քվեն է:
Այդքան ձայն են ստացել ավագանու թեկնածուներ Արսեն Հովակիմյանն ու Վահե Խառատյանը: Թիվ 38 տարածային ընտրական հանձնաժողվի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ նրանց միջեւ վիճակահանություն է անցկացվելու, որպեսզի որոշվի, թե նրանցից ով է լինելու Իջեւանի ավագանու 15-րդ անդամը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ