ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում լիցենզավորված անձն ինչ ժամկետներում կարող է դիմել լիցենզիայի վերաձեւակերպման համար:
Գեւորգ Մովսիսյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մովսիսյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից ակսած` 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձեւակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Նշենք, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: