Արտակ Զեյնալյանին կանչել են ԱԺ. ինչ հարցեր կքննարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը 22-ի նիստում մտադիր է հրավիրել ՀՀ արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանին։ Հանձնաժողովի անդամները պատրաստվում են նախարարի հետ քննարկել վերջին շրջանում հատկապես կալանավայրերում տիրող իրավիճակը եւ, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները։

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը` ասելով, որ Արտակ Զեյնալյանի հետ հանդիպմանը քննարկվելու են այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են Ազգային ժողովի եւ Արդարադատության նախարարության միասնական օրակարգին` կապված մարդու իրավունքների հետ` քրեակատորողական հիմնարկներ, դատական համակարգ, օրենսդրություն։

«Այսինքն` լինելու է հարցերի լայն շրջանակ։ Ինչպես ՄԻՊ-ի հետ գծեցինք մեր աշխատանքի ճանապարհային քարտեզը, փորձելու ենք արդարադատության նախարարի հետ եւս կազմել մեր ճանապարհային քարտեզը, որովհետեւ մեր օրակարգերը նույնական են, մենք միասին աշխատելու ենք, եւ բնականաբար մենք պետք է հստակեցնենք մեր քայլերի հաջորդականությունը, այն օրենքները, որտեղ կա փոփոխությունների անհրաժեշտություն, բարձրացնելու ենք այն հարցերը, որոնք հրատապ լուծումներ են պահանջում։

Եվ ես, իհարկե, չեմ կարող կանխատեսել, թե հանձնաժողովի մնացյալ անդամները ինչ հարցեր կուղղեն»,- մեզ հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։




Լրահոս