Մրգերը՝ ինչպես գիտենք, հարուստ են մրգային շաքարներով, օրգանական թթուներով, վիտամիններով, հանքային միացություններով: Կան մարդիկ, որոնք այնքան էլ չեն սիրում թարմ մրգեր եւ գերադասում են վայելել այդ մրգերից պատրաստած կոմպոտները: Հետեւաբար՝ արժե իմանալ, թե որ կոմպոտն ինչ նշանակություն ունի մեր օրգանիզմի համար:
Ծիրանի- օգտակար է սրտի, երիկամի եւ լյարդի հիվանդություններով տառապող մարդկանց համար: Այն ցանկալի չէ ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեցողների համար:
Դեղձի- գրգռում է ախորժակը, լավացնում է մարսողությունը եւ լյարդի աշխատանքը, պարունակում է կոբալտ: Օգտակար է սակավարյունության եւ տուբերկուլյոզի ժամանակ:
Ելակի- պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C եւ պեկտին: Օգտագործվում է դիետիկ սննդում, համարյա բոլոր հիվանդությունների ժամանակ:
Տանձի- օգտագործում են ստամոքսի, լյարդի, սրտի հիվանդությունների ժամանակ, նյարդա-հոգեկան խանգարումների եւ տարբեր վարակների դեպքում:
Կեռասի- անփոխարինելի է լյարդա-լեղապարկային հիվանդությունների դեպքում, աթերոսկլերոզի, արթրիտների, սրտի եւ երիկամների հիվանդությունների ժամանակ:
Սալորի- կարգավորում է ստամոքսի, աղիքների աշխատանքը, լավացնում է երիկամների եւ լյարդի վիճակը, օգտակար է պոդագրայի (հոդատապ) եւ աթերոսկլերոզի ժամանակ:
Սերկեւիլի- պարունակում է տանին եւ պեկտին, ունի հակաբորբոքային հատկություն: Օգտակար է աղիքային հիվանդությունների ժամանակ, տուբերկուլյոզի եւ սակավարյունության դեպքում:
Ազնվամորու- հարուստ է վիտամին C-ով, օգնում է մրսածության, անգինայի, գրիպի ժամանակ: Ջերմիջեցնող է: