Փետրվարի 25-ին` ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Մաստարա գյուղի 4 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 24-ին` ժամը 21.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցի գազի կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր: