Վերջերս Իջեւան քաղաքի կենտրոնում` քաղաքի Ներսես Շնորհալի եկեղեցու հարեւանությամբ գտնվող «Բազե» սուպերմարկետից գիշերը գողացել են դրամական փոխանցումների տերմինալը, որի մեջ մոտ 1 միլիոն դրամ գումար է եղել: Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները բացահայտել են այդ գողությունը: Այն կատարելու համար կասկածվում է 2 անձ:
Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունը: Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատողները բացահայտել են նաեւ Իջեւանում կատարված բնակարանային գողությունը: Պարզվել է, որ գողությունը կատարել են Տավուշի մարզի Բերդ քաղաքի 2 բնակիչ: Գողոնն առգրավված է, քրեական գործով քննություն է կատարվում:
Ո. Սարգսյան
Տավուշ