ՖՈՏՈ. Արմեն Սարգսյանի վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջին աշխատանքային օրն է անցկացնում Մաշտոցի 47 հասցեի նստավայրում: ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-ի էջում հրապարակվել է ՀՀ նախագահի լուսանկարը, որին կից կատարվել է հետևյալ գրառումը. «Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում»:

Հիշեցնենք, որ ԱԺ նոյեմբերի 21-ին կայացած արտահերթ նիստում ընդունվել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշ­խիքների մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրեն­քում փոփոխություններ և լրացում կա­տարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26:




Լրահոս