«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը սոցցանցի իր էջում գրում է.
«ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քիչ առաջ քննարկվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է։
Սույն օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ուսման վարձերի վճարումներին. մասնավորապես, փոփոխված օրենքի ընդունումից հետո ուսանողները յուրաքանչյուր ամիս կկարողանան վճարել իրենց ուսման վարձերը։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց, ըստ իս, ուսանողակենտրոն այս նախագիծը ԱԺ՝ վաղը կայանալիք լիագումար նիստի օրակարգում ընդգրկելուն»: