ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե Ա/Ձ-ն զբաղվել է միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեությամբ, ապա նա ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:
Ստեփան Պետրոսյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ բացառապես հաստատագրված վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը ԱԱՀ-ի հաշվարկներ, իրենց գործունեության վերաբերյալ եկամտահարկի հաշվարկ չեն ներկայացնում, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ինչպես նաեւ որպես գործակալ (գործատու) հանդես գալու դեպքում պետք է ներկայացնեն համապատասխան հաշվարկներ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ հայտարարագիրը, հաշվարկը կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: