ԱԺ նախկին պատգամավորին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքի հետ կապվող ընկերության շուրջ դատական քաշքշուկները շարունակվում են:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը դիմել է դատարան` ընդդեմ ԱԺ նախկին պատգամավորի ընտանիքին պատկանող «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի: Բժշկական կենտրոնից հայցվորը պահանջում է 2 միլիոն 700 հազար դրամ: Այս գործով դատավոր է նշանակվել Գրիգոր Վարդանյանը:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ընկերությունը հայտնվում է տարբեր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: 2018 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է ֆինանսների նախարարության սեւ ցուցակում: Սա արվել էր Երեւանի քաղաքապետարանի պահանջով:




Լրահոս