Վլադիկավկազում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունը:
Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 2 ներկայացուցիչ՝ 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:
Վլադիկավկազում Հայաստանը կներկայացնի 10 բռնցքամարտիկ՝ 52 կգ քաշային Էրիկ Թոխյան, 56 կգ քաշային Ժորժիկ Մարության, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյան, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյան, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյան, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյան, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան: