Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում հաղթանակով են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչներ 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:
Պապիկյանը 2-րդ ռաունդում նոկաուտով հաղթել է մրցակցին, իսկ Հարությունյանը առավելության է հասել միավորների տարբերությամբ։
Մեր 2 բռնցքամարտիկներն էլ դուրս են եկել 1/8 եզրափակիչ:
Վաղը ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչը: