«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել էր գրելու, որ 2018թ. Հայաստանում ընդունված «Համաներման մասին» օրենքի դրույթներից մեկի սահմանադրականությունը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները վիճարկել էին ՀՀ ՍԴ-ում: Եւ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն փետրվարի 26-ին մերժել է դատավորի հայցը՝ այդ օրենքը ճանաչելով սահմանադրական:
Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներից մեկը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` համաներման օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցը բարձրացնելով: Այդ դրույթը վերաբերում է տուժողի վնասի չհատուցման խնդրին: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորները, ուսումնասիրելով իրավիճակը, նկատել են, որ 2009 թվականի եւ 2013 թվականի համաներման կիրառման մեջ նշված է եղել, որ համաներում չի կարող կիրառվել այն անձանց նկատմամբ, որոնք պետությանը կամ անձին հասցրած վնասը չեն փոխհատուցել:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։