ՎՏԲ-Հայաստան Բանկը բացելէ իր նոր բարձր տեխնոլոգիական հարմարավետ Կոնտակտային կենտրոնը, որը գտնվում է Գարեգին Նժդեհի 34 հասցեում տեղակայված 34-Բիզնես կենտրոնում:
Ամիսներ շարունակ իրականացվել են վերանորոգմա նաշխատանքներ Կոնտակտային կենտրոնի աշխատակիցների համար նախատեսված տարածքում` մանրակրկիտ ընտրվել են ինտերիերի գունային գամման, տեխնոլոգիական բաղադրիչները և հանգստի գոտու ձևավորումը:
Արդյունքում, Բանկի Կոնտակտային կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և ձևավորված է գունագեղ ամառային երանգներով: Աշխատակիցների համար նախատեսված է նաև հարմարավետ հանգստի գոտի, որտեղ օպերատորները կկարողանան հանգստանալ և վերականգնե լուժերը, ինչպես նաև տեղադրված են սպորտային մարզասարքեր և բազմաֆունկցիոնալ խոհանոց, որպեսզի աշխատակիցները հաճույք ստանան իրենց աշխատանքից։
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորեց բոլոր աշխատակիցներին նոր Կոնտակտային կենտրոնի բացման կապակցությամբ:
Ի. Տելեգինը հայտնեց իր վստահությունը, որ նոր տարածքում բոլոր օպերատորները կստանան միայն դրական արձագանքներ և զանգեր, իսկ բոլոր խնդիրները կլուծվեն արագ և հեշտությամբ:
Իր գոյության 8 տարիներիընթացքում Կոնտակտային կենտրոնն օգնություն և աջակցություն է ցուցաբերել 100-հազարավոր հաճախորդների և պատասխանել միլիոնավոր տարբեր հարցերի (օրական զանգերի քանակը գերազանցում է 2000-ը):
Կոնտակտային կենտրոնի նպատակն է`
• որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցության ապահովումը
• առաջացած խնդիրների դեպքում օպերատիվ օգնության տրամադրումը
• Բանկի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրումը
• քարտային գործարքների մանրամասների պարզաբանումը
• պլաստիկ քարտերի բացումը
• հեռակա սպասարկման տարբերակներով` գործարքների իրականացման օգնությունը
• ցանկացած վարկային պրոդուկտի համար հայտադիմումների աջակցությունը
• դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների հաշվեգրում Բանկ իգործող քարտերին
• հաճախորդի զանգի և նույնականացման հիման վրա` «Մոբայլբանկինգ» ծառայության միջոցով գործարքների իրականացում, հաճախորդների բոլոր հաշիվներով:
Բանկի Կոնտակտային կենտրոնը հաճախորդների հետ աշխատում է հաղորդակցության 4 ուղղություններով `
1. Հեռախոսազանգեր ` 87-87 հեռախոսահամարով
2. Skype ևտեսազանգեր, պաշտոնական կայքիմիջոցով`https://vtb.am/about/feedback/
3. Էլեկտրոնային փոստ [email protected] հասցեով
4. Ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին), հետևյալ հղումով https://www.facebook.com/vtbarmenia/)