Սահմանադրական դատարանում հակասահմանադրական իրավիճակ է. չեն կարողանում դատավորներ ընտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը վերաբերող դրույթներն ամրագրվելու են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով։ Երեկ այդ նախագիծը հավանության արժանացավ կառավարության կողմից։ Նշենք, որ մինչեւ այժմ այդ կարգավորումներն արված են ԱԺ կանոնակարգ օրենքով։ Այժմ առաջարկվում է, որ այդ դրույթները սահմանվեն «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի շրջանակներում, որում կհստակեցվի Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումների եւ ընտրության համար նախատեսված ժամկետները։

Նշենք, որ այժմ դատավորի թեկնածու առաջադրելու իրավասությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանինն է, սակայն երկար ժամանակ է՝ ինչ Սահմանադրական դատարանում հակասահմանադրական իրավիճակ է ստեղծվել. չեն կարողանում դատավորներ ընտրել, սա այն ժամանակ, երբ նախորդ խորհրդարանում ՀՀԿ-ն մերժում էր ներկայացված թեկնածուներին։ Այսօրվա դրությամբ թափուր է սահմանադրական դատարանի դատավորի մեկ թափուր հաստիք, եւ դատավորների թիվը 8-ն է։ Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի անգամ խորհրդարանում տապալվեց ՍԴ դատավորի ընտրությունը։




Լրահոս