Արդեն հայտնել էինք, որ այսօր Արագած գյուղի բնակիչները ճանապարհ էին փակել։ Պատճառը ՀԷԿ-ի աշխատանքն է, որը վնասում է գյուղի հողերին։ 4 ամիս առաջ բնակիչների պահանջով ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել էր, երեկ աշխատանքը վերականգնվել է, որն էլ առաջացրել է բնակիչների դժգոհությունը։
Մենք տեղեկացանք, որ բնակիչների հետ հանդիպման էչ գնացել մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Բնակիչներից Սևակը մեզ հետ զրույցում նշեց, որ Արագած գյուղի բնակիչները մարզպետ Դավիթ Գևորգյանի և ոստիկանների ուղեկցությամբ գնացել են ՀԷԿ՝ բանակցելու, ինչից հետո որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել ՀԷԿ-ի աշխատանքները: Դրանից հետո միայն բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են բացել միջպետական ճանապարհը: