ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն քաղաքային զարգացման, սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրներով, ինչպես նաև Կոմիտեի լիազորությունների շրջանակի հարակից ոլորտների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները քննարկող հանձնաժողովի աշխատանքին՝ հասարակական հիմունքներով։
Նիստերը գումարվելու են ամիսը մեկ անգամ։
Հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպություններին խնդրում ենք հետադարձ կապի իրենց տվյալներն ուղարկել [email protected] հասցեով։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե