«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ կրքերը չեն հանդարտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ Քննչական կոմիտեն շարունակում է «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն իրականացնել, ՊՈԱԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` մարտի 19-ին ՊՈԱԿ նախկին աշխատակից Գագիկ Տատուրյանը դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Քոչարյանի:

Տատուրյանը պահանջում է, որ դատարանը ստիպի ՊՈԱԿ-ի ղեկավարին հարկադիր պարապուրդի ընթացքում չվճարված աշխատավարձը եւ աշխատանքի վնասակարության համար չվճարված հավելավճարները վճարել: Ինչ կորոշի դատարանը, սպասենք դատական վեճի լուծմանը: Նշենք, որ գործը նախագահելու է դատավոր Արման Օհանյանը:




Լրահոս