Հարց քաղաքացիներից` ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում ստուգումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Միեւնույն պետական մարմնի կողմից միեւնույն կազմակերպությունում ստուգումներ ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում (վերաբերում է կազմակերպությանը):

Համլետ Պետրոսյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` միեւնույն պետական մարմնի կողմից միեւնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները, կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետեւյալ հաճախականությամբ.

բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ,

միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 3 տարին 1 անգամ,

ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան 5 տարին 1 անգամ:

Նշված սահմանափակումները չեն տարածվում օրենքի 3.1-րդ հոդվածում նշված դեպքերի վրա:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում` ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս