Ազգային ժողովի պարտաճանաչ հանձնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները շարունակում են ներկայացնել իրենց հաշվետվությունը` հանձնաժողովների նիստերից բացակայությունների վերաբերյալ: Մինչեւ այժմ փետրվար ամսվա տվյալները ներկայացրել է երկու հանձնաժողով` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որ բացականեր չի ունեցել, եւ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:

Վերջինս եւս փետրվար ամսվա ընթացքում մեկ նիստ է արել` աշխատակարգը հաստատելու եւ նախագահի տեղակալին ընտրելու համար: Այդ նիստին բացականեր չեն եղել: Դրանից հետո էլ հանձնաժողովը նիստ է արել արդեն մարտին, որի արդյունքները պարզ կդառնան հաջորդ ամիս:




Լրահոս