Բերձորում բնակիչը հայհոյանքներ է տվել և փորձել է պոկել ոստիկանության ծառայողի ուսադիրներները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ.մարտի 25-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում Բերձոր քաղաքի «Խաղաղության» հրապարակում, ծառայություն իրականացնելու ժամանակ, ստուգման նպատակով կանգնեցրել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ՝ Բերձոր քաղաքի բնակիչ, 1976թ.ծնված Ա. Տ-ն չունենալով վարորդական վկայական և գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, չի ենթարկվել իր օրինական պահանջներին, հայհոյանքներ է տվել և փորձել է պոկել ուսադիրները:

Կազմվել է համապատասխան արձանագրություն և նշված ավտոմեքենան տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:




Լրահոս