Ապրիլի 7-ին Ստեփանակերտում տեղի կունենա Սուրբ Մարիամ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու բացումը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ` Հայստանի Հանրապետությունից Արցախ կժամանեն մի շարք պաշտոնատար անձինք` նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Բացման արարողությանը ներկա կլինի նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը։ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Սահակյանը եւս ներկա կլինի, քանի որ սա Արցախի համար շատ սպասված իրադարձություն է, եւ այդ եկեղեցին, փաստորեն, լինելու է Արցախի մայր տաճարը, թեմի հոգեւոր կենտրոնը։
Շատ սպասված իրադարձություն. ներկա կլինի նաև Բակո Սահակյանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ