Ազգային ժողովի մաքրուհիների խնդիրը լուծվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քլիներս» ՍՊԸ-ի ղեկավարությունը երեկ հանդիպում է ունեցել Ազգային ժողովում մաքրություն իրականացնող կանանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանդիպումից հետո նրանց մեծ մասը համաձայնել է շարունակել աշխատել խորհրդարանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բողոքող 40 մաքրուհիներից միայն 9-ն են հրաժարվել աշխատել նրանց առաջարկած պայմաններով: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ ընկերության տնօրենն ասել է, թե նոր մարդիկ չեն ընդունի, այլ դրա փոխարեն կբարձրացնեն նրանց աշխատավարձը:




Լրահոս