Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարդենիսում ավտոճանապարները փակ են: Բնակիչները բողոքում են Վարդենիսի բժշկական կենտրոնի նոր գլխավոր բժշկի նշանակման դեմ:
Ճանապարհը փակած քաղաքացիների փոխանցմամբ` նոր գլխավոր բժիշկը` Շահեն Շահինյանը, Վարդենիսի բնակիչ չէ: Նա Մարտունի քաղաքից է տեղափոխվել:
***
Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ճանապարհները բացվել են: Սակայն քաղաքացիները նշել են, որ եթե փոփոխություն չլինի, հիվանդանոցի աշխատակազմը գործադուլ կանի: