Հարց քաղաքացիներից` ի՞նչ է անհրաժեշտ Վրաստանից Հայաստան ավտոմեքենա ներմուծելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ցանկանում է Վրաստանում գրանցված ավտոմեքենա ներմուծել ՀՀ, ապա ի՞նչ է անհրաժեշտ, ի՞նչ պայմաններով կարող է ներմուծել ՀՀ:

Լեւոն Հարությունյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին համաձայնագրի 3-րդ հավելվածի 23-րդ կետի համաձայն` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են օտարերկրյա պետության տարածքում, ժամանակավորապես ներմուծվում են Մաքսային միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից ցանկացած միջոցով վեց ամիսը չգերազանցող ժամկետում:

Այդպիսի տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է մաքսատուրքերի, հարկերի վճարումն ապահովելու պայմանով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավտոմեքենաների ներմուծման կարգը պարզ եւ հստակ ներկայացված է: Հարկավոր է ծանոթանալ գործընթացին եւ սահմանված պայմաններով կատարել ներմուծում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս