Ռուս զինծառայողները գաղտնալսումների, համակարգչային ծրագրեր ջարդելու, հեռուստաեթերներ խախտելու միջոց են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնաթերթը գրում է, որ ռուս զինվորականները փորձարկում են ռազմական հոգեբանությունը, որի շնորհիվ իրենք բուժվում են ռազմական դրության ժամանակ, ուսումնասիրում են չհրկիզվող պահարանում գտնվող փաստաթղթեր, հեռավորության վրա մտքեր են կարդում: РБК լրատվականի հետ զրույցում Ռուսական գիտությունների ակադեմիայի սանը սույն հոդվածը քննադատել և որակել է ծայրահեղական:

Հոդվածը թողարկվել է ամսագրի փետրվարյան համարում, դրա հեղինակը` ֆոնդի գնդապետ Նիկոլայ Պորոսկովը հայտնել է, որ «հոգեբանական գիտությունների ռազմական մեթոդիկան» ուսամնասիրվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին` 1980-ականներից` խորհրդային զինվորականների կողմից, ովքեր աշխատում էին դելֆինների հետ:

Հոդվածում նշվում է, որ «ուղեղին զոռ տալու» արդյունքում հնարավոր է ջարդել համակարգչային ծրագրերը, այրել գեներատորների բյուրեղները, գաղտնալսել հեռախոսազրույցներ կամ խախտել հեռուստա-ռադիո ծրագրերի ընթացքը, ընթերցել խիստ գաղտնի փաստաթղթեր, եթե դրանք օտար լեզուներով են գրված:

Կեղծ գիտությունների դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Եվգենիյ Ալեքսանդրովը «ռազմական հոգեբանությունը» հորինվածք է անվանել և հայտարարել, որ Ռուսաստանում վաղուց նման հետազոտություններ չեն իրականացվում: «Դե հեքիաթ է: Պետբյուջեից միջոցներ խլելու տարբերակ է: Ռուսաստանում սրա վերջը տրվել է 2000-ականներին, երբ լուծարվեց №10003 զորամասը, որը ժամանակին զբաղված էր նմանատիպ կեղծ գիտություններ ուսումնասիրելով»,- հավելել է պաշտոնյան:

Իր հերթին «Ռուսաստանի զինվորները» ամսագրի վերլուծական բաժնի ղեկավար Անատոլիյ Մատվիյչուկը հայտարարել է, որ պարահոգեբանությունը «ֆատազիա չի հանդիսանում», 1960-80-ականների ուսումնասիրությունների արդյունքները պահպանվել են մինչ օրս, և կան հնարավորություններ դրանք կրկին ակտիվացնելու:




Լրահոս