Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին այցելել է Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի շենքերի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։
Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Վիտալի Գրիգորյանցին՝ ծրագրերի իրականացման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար՝ համարելով այն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման արդյունավետ ձեւերից մեկը։