ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը ԲՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նորագավիթի մաքսակետ: Նրան ուղեկցում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ես որ իրենց (ՀՀԿ) ասում էի, որ «դուք գեյ ակտիվիստ եք», իրենք չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով օրերս Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթին հաջորդած աղմուկին։

Վարչապետն ընդգծեց՝ 2015 թվականին «Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը» Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և իրեն տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր՝ նրան օժտելով ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով։

«Ես ինչքան հասկացա, Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ էդ թեման քննարկում են և իշխանության առաջ հարց են դնում, թե «էս ի՞նչ է կատարվում» և այլն։ Ես ուզում եմ ասել հետևյալը՝ 2015 թվականին Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունն, ինչպես իրենք են իրենց անվանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և իրեն տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում գրել է Լիլիթ Մարտիրոսյան, սեռն՝ արական, հիմա հանրապետականների մեջ ընդունված բա՞ն է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է։ Այն պահին, երբ ՀՀ իշխանությունն էդ մարդուն տվել է ՀՀ քաղաքացու անձնագիր Լիլիթ Մարտիրոսյան, սեռն՝ արական, նրան ընդգրկել է ընտրական ցուցակների մեջ, ուրեմն՝ նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով։ Ես որ իրենց ասում էի, որ «դուք գեյ ակտիվիստ եք», իրենք չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, և սա ևս մեկ ապացույց է: Էդ ում են եկել ինչի մեջ մեղադրում», – ասաց Փաշինյանը։

Վարչապետն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ խնդրի շուրջ գրավոր բացատրություն է պահանջել Պետական պահպանության ծառայությունից։

«Ինձ տվել են փաստաթուղթ, որ քաղաքացիների ցուցակը տվել է Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել է, և էդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են»,-ասաց Փաշինյանը

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս