«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ դատի է տալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ համայնքների միջև խտրականությունը բացառելու, ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի և Արծվաշենից բռնագաղթված ՀՀ քաղաքացիների շահերը ՀՀ կառավարությունում և այլ կառույցներում պատշաճ ներկայացնելու և կարգավորելու օրինական պարտավորություն ունեն ուղիղ ընտրություններով ձևավորված Արծվաշենի տեղական ինքնակառավարման մարմինները։

Արծվաշենը 1990-1994թթ պատերազմական գործողությունների, իսկ որոշ տվյալներով նաև դավաճանության հետևանքով, բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Այս հաշվի առնելով, նաև անարդար է, որ ի տարբերություն ՀՀ մյուս համայնքների, Արծվաշենը չունի տեղական ինքնակառավարման մարմին, որը հնարավոր բոլոր հարթակներում պարտավորության ուժով կպաշտպանի Արծվաշենի և արծվաշենցիների շահերը։

Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, պահանջելով պարտավորեցնել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կազմակերպելու ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքում ՏԻՄ ընտրություններ։

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ




Լրահոս