ՀԱՐՑ. Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ի՞նչ ժամկետ է սահմանված:
Վիկտորիա Մանուկյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ տեղեկանքը տրվում է նախատեսված փաստաթղթերը Արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո` 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել` Արդարադատության նախարարության արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց, մինչեւ մեկ օր: Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով:
Եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հյուպատոսական հիմնարկը, նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա, դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք` հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: