ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. «Ուղեվարձի բարձրացում չի նշանակում, որ այն պետք է վճարի ուղևորը». քննարկվում է նոր ցանցի ներդրման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում գործող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների վարորդները այսօր բողոքի ակցիա են իրականացնում` հրաժարվելով երթուղի դուրս գալ, սակայն Երեւանի քաղաքապետարանն այն կանխել է: Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ հայտարարել է. «Քաղաքն ամբողջությամբ պարալիզացվելու էր, սակայն քաղաքապետարանից առաջարկեցին հանդիպում, եւ մենք մեր ակցիան հետաձգում ենք:

Ասացին. «Մենք պատրաստ ենք լսել ձեզ»: Իհարկե, չգիտենք, թե իրենց պատասխանները ինչպես կբավարարեն: Մենք ո՛չ այս քաղաքի բնակիչներին ենք թշնամի, ո՛չ էլ քաղաքապետարանի, բայց մենք արդեն 11 տարի է` կես գնով մարդ ենք տեղափոխում: Չենք կարողանում տեղավորվել. ծախսերը շատ են»: Նշենք, որ վարորդները դժգոհում են` պնդելով, որ իրենք չեն կարողանում այլեւս 100 դրամ ուղեվարձով երթուղի սպասարկել: «Ուղեվարձի բարձրացում չի նշանակում, որ ուղեվարձը պետք է վճարի ուղեւորը:

Կառավարությունը կարող է սուբսիդավորել, կամ երթուղի սպասարկող ընկերությունների համար հնարավորություն ստեղծվի բենզինը ձեռք բերել շուկայականից էժան գնով, կամ էլ քաղաքապետարանը հարկատեսակները նվազեցնի կամ հանի»,- նկատեց Եղիազարյանը: Ի դեպ, հանդիպումը տեղի կունենա այսօր առավոտյան:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երեւանի հանրային տրանսպորտի նոր ցանցի ներդրման հարցերով զբաղվող խումբը սկսեց աշխատանքը։

Ընթացիքն հետևեք ուղիղ միացմամբ:




Լրահոս