ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Կառավարությունն այսօր 1 գաղտնի հարց կքննարկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօր անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 33 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

– «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին,

– «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին,

– ՀՀ ՊՆ-ի «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին

– Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,

– Լոռու մարզի Քարաձորի համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու և անցկացնելու մասին,

– Լոռու մարզի Լեռնավանի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին,

– «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին




Լրահոս