Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք. ՀՅԴ-ն` ՍԴ-ի որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը ՀՀ սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել 2018թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ կանոնակարգ օրենքի աղմկահարույց փոփոխությունները:

Ինչպես հիշում եք, նախորդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցություններն հոկտեմբերի 2-ի երեկոյան արտահերթ նիստում հրատապ կարգով ընդունեցին «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Դեմ քվեարկեց միայն ԵԼՔ խմբակցությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որ առաջարկել էր ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը, վերաբերում էր խորհրդարանի նիստերի կայանալուն։ Այն սահմանում էր, որ եթե ԱԺ նիստը շարունակելու խոչընդոտ կա, ԱԺ նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած: Դրանով խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժերը տեսականորեն փորձում էին խոչընդոտ ստեղծել վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանական արտահերթ ընտրությունների տանելու գործընթացը։

Նույնօրը վարչապետ Փաշինյանը հանրահավաք հրավիրեց, ժողովոջրդը փակեց Ազգային ժողովիմուտքերնու պատգամավորները մի քանի ժամ «գերիէին մնացել»: Սա մեկնաբանվեց որպես ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուց խուսափել, որպեսզի ժողովուրդը չկարողանա շրջափակել խորհրդարանն ու պահանջներ ներկայացնել:

ՀՀ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած հանրահավաքում վարչապետը հայտարարեց ՀՅԴ եւ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին, միաժամանակ ստորագրելով այդ կուսակցութունների քվոտայով նշանակված նախարարներին պաշտոնանակ անելու համար ՀՀ նախագահին ներկայացվելիք առաջարկը: Ավելին, սա առիթ հանդիսացավ, որ կառավարությունը համաժողովրդական ճնշման տակ ստիպի խորհրարանին ավելի արագ գնալ իրավունքի ուժով լիազորությունների դադարեցման: Ասել է, թե այս նախագիծն արագացրեց արտահերթ ընտրությունների անցկացումն ու վերջնական իշխանափոխությունը:

Տեսնելով նախագծի դեմ հանրության բացասական վերաբերմունքը, նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց այս օրենքը եւ որոշեց դիմել Սահմանադրական դատարան՝ ներկայացված օրենքը Սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը որոշելու նպատակով: Սա ի դեպ պետք էր ժամանակ շահելու, եւ նախորդ գումարման խորհրդարանի ՀՀԿ-ական մեծամասնությանը ստիպելու գնալ իրավունքի ուժով խորհրդարանի լիազորությունների դադարեցման:

Սակայն, ինչպես երեկ հայտնի դարձավ, Սահամանադրական դատարանը որոշեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Ի դեպ, դեռ ամիսներ առաջ «Ժոսղովուրդ»օրաթերթը գրել էր, որ ՍԴ-ն սահմանադրական է ճանաչելու այս օրենքը, քանի որ այնուամենայնիվ, նման դրույթի ամրագրումը հարկավոր է:

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի մասին պարզբանում խնդրեց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ էլ չի եղել, որօրենքը ուղարկվել է ՍԴ«Ես դատարան ուղարկված դիմումից տեղյակ չեմ, հետեւաբար ընթացքին չեմ ծանոթացել եւ որոշումն էլ քանի որչեմ կարդացել, ճիշտչեմ համարում այս պայմաններում ինչ-որ դատողություններ անել»,- ասաց Պետրոսյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ, որը ի դեպ, այդ ժամանակ Գեղարքունիքի մարզպետ է եղել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը, ըստ էության, սպասելի էր:

«Սա մեկ անգամ եւս ապացուցեց, որ մենք ճիշտ էինք ասում, եւ իրենք էլ վերջում այդ ճանապարհով գնացին: Այսինքն` մենք ինչ-որ ասել ենք դատարանի որոշումը փաստել է դա: Մենք այն ժամանակ էլ էինք պնդում, որ ճիշտ ճանապարհը դա է: Խորհրդարանը պետք է լուծարվի ոչ թե ուժի իրավունքով, այլ օրենքի ուժով: Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք, եւ ժամանակի ընթացքում շատ այլ հարցերում էլ այդպես կպարզվի»,-ասաց Սաղաթելյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նախորդ խորհրարանում «Ելք», այժմ էլ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգավոր Հովիկ Աղազարյանին հարցրեց` փաստորեն բարձրացրած աղմուկն  իզուր էր. «Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը բազմաշերտ էր: Այդտեղ եւ քաղաքական ւ իրավական խնդիր կար։ Հիմա եթե իրավական իմասով սահմանադրական դատարանը գտել է, որ սահամանդրությանը համապասխանում է դա ուրիշ հարց է, բայց քաղաքական խնդիրը, միանշանակ, կար: Քաղաքական խնդիրը դրանով չի լուծվում: Քաղաքական խնդիր էր այն հապշտապությունը, որ իրենք այդ հարցը բերեցին օրակարգ եւ ընդ որում` ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն այդ պահին կառավարության մաս էին կազմում, դա էլ մի կողմից եւ այն նպատակները որոնք հետապնդվում էին իրականում, դա էլ մյուս կողմից իրավիճակը դարձնում էր ավելի շատ քաղաքական, քան իրավական»,-ասաց Աղազարյանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս