ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենց խմբակցությունում դիկտատուրային կարգեր չկան ու բոլոր պատգամավորն էլ ազատ են իրենց դիրքորոշումներում:
–Տիկին Մակունց, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների Ձեր խմբակցությունում քննարկվել է, թե ովքեր պետք է տարբեր հարցեր հետ կապված տեսակետ հայտնեն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել շատ դեպքերում «լռել», տեսակետ չհայտնել: Ինչո՞ւ:
-Նման բան գոյություն չունի, մեզ մոտ լինում են տարբեր քննարկումներ, բայց ես ասացի որ նման բան չկա, նման հարց չի քննարվում մեզ մոտ: Քննարկումները լինում են տարբեր թեմաների շուրջ, որոնց մասին ես նպատակահարմար չեմ համարում խոսել դրանց մասին, որովհետեւ դրանք մեր խմբակցության ներքին աշխատանքներն են, խոսակցություներն են, քննարկումներ են: Իսկ ձեր հարցի հետ կապված, վարչապետ Փաշինյանի հետ կապված` նման բան չկա:
-Բայց կարծես թե խմբակցությունում պատգամավորների միջեւ «բաժանված» է այն թեմաները, որի շուրջ իրենք կարող են խոսել, որի մասին պետք է «լռեն»:
-Այդպիսի կոնկրետ բաժանում չկա, ուղղակի եթե կան մասնագիտական հարցեր, որոնք վերաբերվում են ասենք կոնկրետ ինչ-որ մի հանձնաժողովի, ապա իրենք են այդ հարցերը շոշափում:
-Կարծես թե խմբակցությունում կասկած կա, որ ներքին քննարկումներից հետո տեղեկատվության արտահոսք կա, ավելին արդեն հայտնի է, թե ում կողմից է լինում այդ արտահոսքը: Պարզել ե՞ք արտահոսքի հիմքը:
-Գիտեք, ինչ այդ արտահոսք ասվածը ստույգ տեղեկություններ չեն լինում, հաճախ այդ արտահոսքի շատ փոքր հատվածն է ճշմարտության հետ եզրեր ունենում, բայց մենք բոլորովին չենք կենտրոնանում նման երեւույթների նկատմամբ: Մենք ունենք այն մոտեցումը, որ մենք աշխատում ենք օնլայն ռեժիմով, իհարկե կան թեմաներ, որոնք վերաբերվում են խմբակցության ներքին աշխատանքներին եւ բնականաբար դրանք ցանկալի չէ, որ հրապարակվեն, բայց ինչեւէ մենք դրա շատ հանգիստ ենք վերաբերվում: Ձեր հարցում նկատում եմ, որ մեզ մոտ կարծես, թե դիկտատուրայի ռեժիմ է գործում, կամ չգիտեմ ավտորիտար ռեժիմ: Մեզ մոտ նման բան գոյություն չունի: Մեր խմբակցությունում նորմալ աշխատանքային քննարկումներ են, հանգիստ եղեք:
զրուցեց Սոնա Գրիգորյանը