Անձրեւների հետեւանքով փլուզվել է Մեղրաձոր գյուղի ճանապարհի մի հատվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Գոռ-Գոշ 3-րդ թաղամասում ավտոճանապարհի մի հատվածն անձրևների հետևանքով փլուզվել է:  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհից դեպի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Հեքիաթ» ճամբար տանող հատվածի 1-ին կմ-ին փլուզվել է (նախնական տվյալներով անձրևաջրերի հետևանքով) ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 4 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ հատվածը. փլուզված հատվածի մոտակայքում առկա է անձրևաջրերի հոսք:

Փրկարարները փոխել են անձրևաջրերի հոսքի ուղղությունը, սահմանազատել տարածքը և ճանապարհին տեղադրել արգելք հանդիսացող նշաններ (ծառի ճյուղեր):




Լրահոս