Հայաստանի կառավարության որոշմամբ` օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով կստեղծվի օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կոմիտե ստեղծելու մասին որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ըստ որոշ տեղեկությունների` կոմիտեն կգլխավորի քաղաավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
Արդյոք կկանոնակարգվի օդային փոխադրումների ոլորտը այս կոմիտեի ստեղծմամբ` ժամանակը ցույց կտա, բայց ոլորտի մասնագետները դրական սպասելիքներ չունեն: