Հարց քաղաքացիներից` գործունեություն չիրականացնելու դեպքում կա՞ շահութահարկի կանխավճարներ կատարելու անհրաժեշտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը գործունեություն չի իրականացնելու, ապա արդյոք կա՞ շահութահարկի կանխավճարներ կատարելու անհրաժեշտություն:

Նելլի Հայրապետյան (41 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 13 հունիսի 2011թ. պարզաբանման համաձայն` գործունեություն ժամանակավոր (առնվազն մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը) կամ անորոշ ժամկետով չիրականացնելու մասին հայտարարությունը (կամայական ձեւով կազմված) հարկային մարմին գրավոր ներկայացրած եւ այդ ժամանակահատվածում գործունեություն չիրականացրած ռեզիդենտ կազմակերպությունները հայտարարությունը հարկային մարմին ներկայացնելու եռամսյակից հետո` մինչեւ գործունեությունը վերսկսելու եռամսյակը ընկած ժամանակահատվածի համար շահութահարկի կանխավճարների եւ նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների վճարումներ չեն կատարվում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սահմանված ժամկետներում ռեզիդենտի կողմից շահութահարկի եռամսյակային վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ գումարների եւ դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: 




Լրահոս