«Հյուսիս-Հարավ»-ում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի ծավալներն աննախադեպ են. Նաիրա Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել է, որ «Հյուսիս-Հարավ»-ում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ստուգվում են 48 ընկերությունների գործունեություն և որ քրեական գործի շրջանակներում 100-ից ավել մարդ է հարցաքննվել:

Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունանը հաստատեց մեր հրապարակում ընդգծելով, որ քրեական գործը բազմադրվագ է և մեծածավալ.«Քրեական գործի ծավալներն աննախադեպ են, քանզի քննության առարկա է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում իր շինարարական ծավալներով աննախադեպ ճանապարհաշինարարական ծրագրի իրականացումը, որի իրականացմանը անմիջական մասնակցթություն են ունեցել 50 ավել կազմակերպություններ»,- ասաց Հարությունյանը:
Մեր հարցին, թե ինչու է դանդաղում քրեական գործի ընթացքը ՔԿ լրատվության բաժնի պետը նշեց, որ խոսք անգամ չի կարող գնալ քրգործի ընթացքը դանդաղելու մասին, պարզապես գործը բազմադրվագ է և մեծածավալ և լիարժեք քննություն ապահովելու համար ժամանակ է պահանջում

«Ներկայումս քննություն է իրականացվում ծրագրի նախագծման փուլից սկսած մինչ փաստացի կատարված աշխատանքների հիմնավորվածությունը, ծավալային համապատասխանությունը, որոկական հատկանիշները, ծրագրի իրականացմանը անմիջական մասնակցություն ունեցած պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումներ կատարած լինելու հանգամանքները, ծրագրի իրականացմանը մասնակցություն ունեցած կազմակարպությունների կողմից հարկային պարտավորությունները պատշաճ կատարած լինելու հանգամանքները ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց ՔԿ լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:




Լրահոս