Բակո Սահակյանը հանդիպել է Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանների հետ:

Քննարկվել են թատրոնին եւ հանրապետության թատերական կյանքին վերաբերող հարցեր:
Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Արցախում արդեն իսկ ձեւավորվել է տաղանդավոր երիտասարդ դերասանների խումբ, ինչը հանդիսանում է թատրոնի ապագայի կարեւոր հիմքերից մեկը:




Լրահոս