Ապրիլի 23-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցի աշակերտները միմյանց հետ վիճաբանում են:
Նույն օրը ժամը 13.10-ին ոստիկանները դպրոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն են ներկայացրել 8 և 9-րդ դասարանների տասը աշակերտի:
Պարզվել է, որ դպրոցում վիճաբանության ժամանակ 8 աշակերտ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 2 աշակերտի՝ պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: